Այսօր ՌԴ-ը միայնակ է ու մեկուսացված. Բորիս Ջոնսոն

12:26   18 Մարտ 2018    375

Այսօր Ռուսաստանը միայնակ է ու մեկուսացված:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտնել է The Sun պարբերականի համար մեկնաբանության մեջ:

Խոսելով բրիտանացի 23 դիվանագետներին արտաքսելու, Բրիտանական խորհուրդը եւ Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը փակելու Ռուսաստանի որոշման մասին՝ Ջոնսոնը նշել է որ այս «անօգուտ միջոցառումները» պատիժ կդառնան հենց իրենց՝ ռուսաստանցիների համար՝ նրանց զրկելով «անգլերնն ուսումնասիրելու եւ Մեծ Բրիտանիայի վիզա ստանալու համար հայտեր ներկայացնելու» հնարավորությունից:

«Այսօր Ռուսաստանը միայնակ է եւ մեկուսացված: Այս փաստը ցույց է տալիս Բրիտանիայի եւ Պուտինի միջեւ ամենակարեւոր տարբերությունը՝ մենք ամբողջ աշխարհում բարեկամներ ունենք, իսկ նա՝ ոչ»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանը հայտարարել էր պատասխան միջոցառումների մասին՝ կապված ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման պատճառով ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու Լոնդոնի որոշման հետ, որի մեջ Բրիտանիան Ռուսաստանի է մեղադրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Բորիս-Ջոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները