ՀԱՊԱ-ի առաջնորդները եւ Ավստրալիան Փհենյանին կոչ են արել

12:30   18 Մարտ 2018    426

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AP»-ին, Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱՊԱ) երկրների առաջնորդները եւ Ավստրալիայի վարչապետը Հյուսիսային Կորեային կոչ են արել իր միջուկային ծրագիրը դադարեցնել

Ավստրալիայում ընթացող Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի առաջին գագաթնաժողովին մասնակցող առաջնորդները Ավստրալիայի հետ համատեղ հայտարարություն են հրապարակել, որում նաեւ ռազամականացումից զերծ մնալու եւ վիճելի Հարավ-Չինական ծովում վարքագծի օրենսգիրք ընդունելու կոչ է արվում:

Հայտարարության մեջ նրանք «լուրջ մտահոգություն» են հայտնել լարվածության էսկալացիայի առիթով, որը հարուցում է Հյուսիսային Կորեան իր միջուկային եւ հրթիռային ծրագրերով:

«Մենք Հյուսիսային Կորեային համառորեն կոչ ենք անում անհապաղ եւ լիովին կատարել ՄԱԿ ԱԽ բոլոր բանաձեւերի համաձայն իր պարտավորությունները»,- նշված է երկրների համատեղ հայտարարության մեջ:

Երկրում միջուկային եւ բալիստիկ հրթիռների զարգացումը «սպառնում է տարածաշրջանային եւ համաշխարհային անվտանգությանը», նշում են նրանք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փհենյան   ՀԱՊԱ  


Վերնագիրի այլ պիտակները