Իրանում ձերբակալվել է նախկին փոխնախագահը

13:29   18 Մարտ 2018    487

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «IRNA»-ին, Իրանում ձերբակալվել է երկրի նախկին փոխնախագահ Էսֆանդիյար Ռահիմ Մաշաին, որը նախկին նախագահ Համիդ Բագայի դաշնակիցներից էր:

Գործակալության տվյալներով՝ փոխնախագահի դեմ գործ է բացվել երկրի քաղաքական էլիտայի դեմ քարոզչության համար: Ինչպես հաղորդում է գործակալությունը, նրան ձերբակալելու առիթ է դարձել նաև այն, որ քաղաքական գործիչը այրել է նախկին նախագահի մեկ այլ կողմնակցի ազատազրկման մասին վճիռը:

Ավելի վաղ հաղորդվել է Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալության մասին այն պատճառով, որ նա աջակցել և հրահրել է դեկտեմբերի վերջերին սկսված փողոցային բողոքի ցույցերը: Ավելի ուշ Իրանի նախկին նախագահի փաստաբանը հերքել էր այդ տեղեկատվությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները