ՌԴ-ի հետ կապերի վերաբերյալ քննությունը մեքենայության վրա է հիմնված

14:41   18 Մարտ 2018    248

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԲԿ»-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ Ռուսաստանի հետ իր թիմի կապերի վերաբերյալ քննությունը, որը վարում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, հիմված է մեքենայության վրա:

«Մյուլլերի քննությունն ընդհանրապես չպետք է սկսվեր, քանի որ ոչ մի դավադրություն չի եղել, եւ չի եղել ոչ մի հանցագործություն: Այն հիմնված է խարդախ գործողությունների եւ կեղծ դոսյեի վրա, որի համար վճարել են անազնիվ Հիլարին (Քլինթոն) եւ Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեն, նաեւ դատարանում առանց հիմնավորման օգտագործվել է Արասահմանյան հետախուզությանը հետեւելու մասին օրենքը՝ իմ արշավին հետեւելու նպատակով»,- Twitter-ի իր միկրոբլոգում նշել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները