Գվատեմալայում քաղաքապետ է սպանվել

13:52   18 Մարտ 2018    257

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AP»-ին, Գվատեմալայում սպանվել է Սակապայի քաղաքապետը: Քաղաքապետ Խուլիո Ալբերտո Էնրիկես Սանչեսի վրա հարձակվել են, երբ նա իր ավտոմեքենայի մեջ էր:

Ազգային քաղաքապետերի ասոցիացիայի նախագահ Էդվին Էսկոբարը տեղացի լրագրողներին հայտնել է, որ Էնրիկեսը դժգոհում էր քաղաքական մրցակցության էսկալացիայից: Ոստիկանությունից նաեւ հայտարարել են, որ շրջանը տուժում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության բարձր մակարդակից:

2016 թվականի սկզբից Գվատեմալայում սպանվել է առնվազն 4 քաղաքապետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գվատեմալա  


Վերնագիրի այլ պիտակները