Niva-ով մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վիրավորներից մեկը զինծառայող է

14:27   18 Մարտ 2018    414

Hayatsk.info-ն հայտնում է, որ երեկ՝ մարտի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ, 21-ամյա Միշա Գևորգյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 01 ՏՕ 025 համարանիշի ավտոմեքենայով Խանքենդի–Գորիս ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով նրա ուղևորներ, 57-ամյա Գայանե Թունյանն ու 25-ամյա Լևոն Օհանջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Վիրավորներից Գ. Թունյանը աշխատում է իրենց գյուղի հիմնական դպրոցում ՝ որպես ուսուցչուհի, իսկ Լ. Օհանջանյանը ծառայում է Հայասատնի ՊՆ N զորամասում:






Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները