Հարսնացուն եւ փեսացուն հարսանիքի օրը եկել են քվեարկելու ՌԴ նախագահական ընտրություններում

18:08   18 Մարտ 2018    361

Երեւանում ՌԴ դեսպանատան շենքում տեղակայված ընտրական տեղամասում հետաքրքիր դեպք է տեղի ունեցել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռուսաստանի նախագահական ընտրություններում քվեարկելու համար, չնայած հարսանյաց հանդեսին, քվեարկելու է եկել նորապսակների զույգը: Նրանք անմիջապես գրավել են այցելուների ուշադրությունը: Գրանցվելով՝ նորապսակներն ուղղվել են դեպի քվեախցիկները քվեարկելու համար, որից հետո փաստացի միաժամանակ իրենց քվեաթերթերը նետել են թափանցիկ քվեատուփերի մեջ:

Հարկ է նշել, որ Երեւանում ՌԴ դեսպանատանը տեղակայված ընտրական տեղամասում քվեարկությունն ընթանում է հանգիստ եւ կազմակերպված:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները