Twitter-ը պատրաստվում է արգելել կրիպտոարժույթների գովազդը

18:18   18 Մարտ 2018    364

Twitter-ը պատրաստվում է արգելել կրիպտոարժույթների գովազդը:

Twitter-ը որոշել է հետեւել Facebook-ի եւ Google-ի օրինակին, որոնք սահմանափակել են կրիպտոարժույթների վճարովի գովազդը՝ պայմանավորված ապօրինի գործունեության մտահոգություններով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ գովազդային նոր քաղաքականությունը կիրականացվի 2 շաբաթ հետո եւ նախատեսում է ամբողջ աշխարհում դրամի (ICOs) նախնական տեղաբաշխման, թոքենների վաճառքի եւ կրիպտոարժույթների դրամապանակների գովազդի արգելում:

Twitter-ը ծրագրում է մի քանի սահմանափակումներով նաեւ արգելել կրիպտոարժույթների փոխանակման գովազդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Twitter  


Վերնագիրի այլ պիտակները