Tesla-ի բաժնետերերին խնդրում են Իլոն Մասկին վստահել

18:27   18 Մարտ 2018    531

Վնասներ կրող եւ պարտքերի մեջ խրված էլեկտրամոբիլներ արտադրող Tesla ընկերությունը բաժնետերերին խնդրում է վստահություն հայտնել գլխավոր տնօրեն Իլոն Մասկին՝ նրան խոշոր պարգեւատրում վճարել, եթե ընկերությունը լավ ցուցանիշների հասնի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մի շարք նորամուծություններ եւ Մասկի համար խոշոր հավելավճարներ նախատեսող զարգացման նոր ծրագրի հարցով քվեարկությունը պետք է տեղի ունենա առաջիկա օրերին բաժնետերերի արտահերթ ժողովում:

Եթե ընկերությունը զարգանա ըստ ծրագրի, Մասկը 10 տարվա ընթացքում բաժնեթղթերով 2,6 մլդ դոլար կստանա՝ սա ԱՄՆ պատմության մեջ ընկերության ղեկավարի ամենամեծ պարգեւատրումներից մեկն է: Tesla-ի խոշոր բաժնետերերը, որոնց թվում են Baillie Gifford եւ T Rowe Price ներդրումային բանկերը, արդեն հավանություն են տվել փոխհատուցման ծրագրին՝ հասկացնելով, որ Մասկին վստահում են:

Ներդրողներին դուր չեն գալիս Tesla Model 3 նոր էլեկտրամոբիլների՝ 5-տեղանի սեդանների արտադրության հապաղումները, որոնք նախատեսված են զանգվածային գնորդի համար:

ԱՄՆ կարգավորիչները կասկածում են ընկերության ֆինանսական հաշվետվությանը, իսկ որոշ բաժնետերեր բողոքում են, ինչպես իրենց է թվում՝ տնօրենների խորհրդի ավելորդ անկախությունից, մասնավորապես՝ 2016 թվականին SolarCity ընկերությունը ձեռք բերելու որոշումից, որը զբաղվում է արեւային էներգիայի արտադրությամբ: SolarCity-ն գնելու որոշմանը աջակցել է Իլոն Մասկը, իսկ ընկերությունը կառավարում է նրա զարմիկը:

Tesla-ին քննադատում են նաեւ ֆինանսական եւ ներդրումային աշխարհի սահմաններից դուրս. շատերը կասկածում են նոր էլեկտրամոբիլներում ներդրված ավտոպիլոտի անվտանգությանը, իսկ ձեռնարկության աշխատակիցները հայտնում են հանկարծակի հեռացումների եւ խտրականության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Tesla  


Վերնագիրի այլ պիտակները