Բանգլադեշում 7 մարդ մահապատժի է դատապարտվել տաճարի պահապանի սպանության համար

18:48   18 Մարտ 2018    511

Բանգլադեշում դատարանը մահապատժի է դատապարտել 7 գրոհայինների, որոնց մեղավոր են ճանաչել 2015 թվականին տաճարի պահապանի սպանության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2015 թվականի նոյեմբերին Ռանգփուրի հյուսիսային շրջանում տաճարի պահապան 60-ամյա Ռահամաթ Ալիին մահվան աստիճանի ծեծել էին: Հարձակման համար մյուս 6 մեղադրյալներին դատարանն արդարացրել է:

Դատապարտյալներն անդամակցում էին «Ջամաաթ ուլ մոջահեդ» խմբավորմանը, հայտնել է դատախազը:

Ոստիկանությունը կասկածում է, որ «Իսլամական պետությանը» երդում տված այս խմբավորումն է պատասխանատու վերջին հարձակման համար, երբ 2016-ի հուլիսին Դաքայի դիվանագիտական թաղամասում ինքնապայթեցում էին իրականացրել մահապարտ ահաբեկիչները, որի հետեւանքով 22 մարդ էր զոհվել, որոնց մեծ մասն արտասահմանցիներ էին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բանգլադեշ  


Վերնագիրի այլ պիտակները