Բիթքոինն արժեզրկվում է Google-ի պատճառով

18:58   18 Մարտ 2018    374

Բիթքոինը մեկ օրում 7 տոկոսով արժեզրկվել է Google-ում կրիպտոարժույթի գովազդի սպասվող արգելքի մասին նորությունների ֆոնին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մարտի 18-ին ժամը 15:20-ին բիթքոինն արժեր 7,5 հազար դոլար, մարտի 17-ի երեկոյան փոխարժեքը տատանվում էր մոտ 8 հազար դոլարի սահմաններում:

Մարտին Google-ը հայտարարել էր, որ հունիսից կարգելի ICO-ի եւ կրիպտոարժույթների գովազդը: Որոնման համակարգից առաջ նման քայլի էր դիմել Facebook-ը:

Բիթքոինի հետ միասին նվազում է նաեւ մյուս կրիպտոարժույթների փոխարժեքը: Այսպես Ethereum-ը 14:30-ին արժեր 500 դոլար՝ մարտի 17-ից արժեզրկվելով 10 տոկոսով: Ripple-ը մեկ օրում արժեզրկվել է 11 տոկոսով՝ հասնելով մինչեւ 60 ցենտի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները