Գերմանիան Լիբիայից 300 փախստականի կընդունի

19:05   18 Մարտ 2018    459

Գերմանիան կընդունի 300 փախստականի, որոնք Լիբիայի տարածքում պահվում են ապօրինի միգրանտների ճամբարներում, հայտնում է epd լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի ՆԳ նախարարության ներկայացուցչին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ ներկայումս Գերմանիա փախստականների տեղափոխության նախապատրաստմամբ զբաղվում է ՄԱԿ փախստականների գործերով գերագույն հանձնակատարի վարչությունը (UNHCR):

Դեռեւս ճշգրիտ ժամկետները չեն որոշվել, սակայն Գերմանիայի ՆԳՆ-ում ենթադրում են, որ փախստականների առաջին խումբը Գերմանիա կժամանի գարնան ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Գերմանիա   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները