Պուտինը հաղթում է ՌԴ-ի նախագահական ընտրություններում

09:16   19 Մարտ 2018    388

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Ռուսաստանի գործող նախագահի օգտին քվեարկած ընտրողների թիվը գերազանցել են 75 տոկոսը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 50 տոկոսն ամփոփելուց հետո։

Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ Պուտինի օգտին է քվեարկել 21,9 մլն մարդ, որը կազմում է ձայների 75,01 տոկոսը։

Կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 50 տոկոսի ամփոփումից հետո զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ձայների 13,39 տոկոսով, իսկ երրորդ տեղում Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին է՝ ձայների 6,34 տոկոսով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները