Գերմանիայի հետախուզությունը պատգամավորներին տեղեկացրել է Եվրոպայի վրա

09:13   19 Մարտ 2018    378

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Գերմանիայի դաշնային հետախուզության ծառայությունը Բունդեսթագի պատգամավորներին տեղեկացրել է եվրոպական երկրների վրա Փհենյանի կողմից հրթիռային հարվածի հնարավորության մասին։

Գերատեսչության տնօրենի տեղակալ Օլե Դիլը մի քանի օր առաջ պատգամավորների խմբի հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «վստահորեն» կարելի է ասել, որ Հյուսիսային Կորեայի հրթիռները «այսօր կարող են հասնել Եվրոպա եւ Գերմանիա»։

Կառույցի ներկայացուցիչը նշել է նաեւ, որ Փհենյանը ունակ է իր միջմայրցամաքային հրթիռները զինել միջուկային մարտագլխիկներով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Եվրոպա   Փհենյան  


Վերնագիրի այլ պիտակները