Թրամփը ցանկանում է մահապատիժ կիրառել թմրավաճառների նկատմամբ

09:27   19 Մարտ 2018    414

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի կհրապարակի թմրանյութերից կախվածության ճգնաժամի դեպ պայքարի ծրագիրը, որտեղ կառաջարկվի մահապատիժ կիրառել թմրավաճառների նկատմամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այսպես, կոնգրեսը կաորղ է խստացնել թմրավաճառների դեմ կիրառվող պատժամիջոցները։ Սպիտակ տան ծրագիրը նաև ուղղված կլինի դեղատոմսերով օփիում պարունակող դեղորայք գնելը առաջիկա 3 տարում մեկ երրորդով նվազեցնելու դեմ։ Թրամփն իր առաջարկությունները կներկայացնի Նյու Հեմփշիրում միջոցառման ժամանակ, որը շատ է տուժել թմրանյութերի կախվածությունից։

«Արդարադատության նախարարությունը կփորձի հասնել թմրավաճառների դեմ մահապատիժ կիրառելուն, երբ, ըստ գործող օրենսդրության, դա տեղին կլինի»,-ասել է Թրամփի ներքին քաղաքականության խորհրդի տնօրեն Էնդրյու Բրեմբերգը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները