Google Play-ը նոր գործառնություններով է համալրվել

09:46   19 Մարտ 2018    431

Android պլատֆորմով աշխատող սարքերի Google Play նոր խանութը կհայտնվի 2018 թվականի մարտի վերջին:

Օգտատերերին հասանելի կլինեն մի ամբողջ շարք նորամուծություններ, հայտնում է «Նորությունների դաշնային գործակալությունը»:

Հիմա Android-ի բազայի վրա աշխատող գաջեթների տերերին հասանելի կլինի ծրագրային ապահովման եւ տեսահոլովակների սքրինշոթերի նոր չափը: Մշակողները դրանք ավելի տեսանելի են դարձրել, որպեսզի մարդիկ կարողանան ծանոթանալ այն տեղեկություններին, թե ինչ ծրագիր կամ խաղ են բեռնում:

Դրանից զատ, մասնագետները ավելացրել են սահուն սքրոլինգ: Օգտատերերը կարող են սքրինշոթերը բացել նաեւ էջից վեր եւ ամբողջ էկրանով: Փոփոխությունները վերաբերել են նաեւ էջերի դիզայնին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Google-Play  


Վերնագիրի այլ պիտակները