Իլհամ Ալիևը շնորհավորել է Պուտինին

09:58   19 Մարտ 2018    771

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով TASS-ին, շնորհավորական ուղերձում ասված է, որ Ադրբեջանին և Ռուսաստանին կապում են կապում են բարեկամության և բարիդրացիության բազմադարյա կապերը:

«Ուրախալի է, որ այսօր այս ամուր հիմքի վրա հաջողությամբ են զարգանում մեր միջպետական հարաբերությունները», - ասված է շնորհավորական ուղերձում:

Ադրբեջանի նախագահն ընդգծել է Վլադիմիր Պուտինի անձնական մեծ ավանդը երկկողմ հարաբերությունների ընդլայնման, ռուս-ադրբեջանական բազմակողմանի համագործակցության խորացման գործում:

«Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը, որոնք ուղղված են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը, այսուհետ էլ ծառայելու են մեր ժողովուրդների և պետությունների շահերին, տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապահովմանը», - ասված է Իլհամ Ալիևի շնորհավորական ուղերձում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները