Թեխասում 2 պայթյուն է որոտացել

10:06   19 Մարտ 2018    522

ԱՄՆ Թեխաս նահանգի հարավ-արեւմուտքում Օսթինում կիրակի տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 2 մարդ է տուժել, հայտնում է քաղաքի անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերման ծառայությունը, փոխանցում է KMOV հեռուստաալիքը:

«Նրանք հոսպիտալացվել են ծանր, բայց կյանքին, ենթադրաբար, վտանգ չսպառնացող վնասվածքներով»,- Twitter-ում հայտնել է անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերման ծառայությունը:

Մարտի 12-ին Օսթինի բնակելի շենքում պայթել էր եւս մեկ, երրորդ ծանրոցը, 2 մարդ հեսպիտալացվել էր: Դեռեւս հայտնի չէ՝ այս միջադեպը կապ ունի մյուսների հետ:

Թեխասի նահանգապետ Գրեգ Էբբոթը 15 հազար դոլարի պարգեւավճար է խոստացել տեղեկության համար, որը կօգնի պայթյունների շարքին մասնակցած անձի կամ անձանց հայտնաբերմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թեխաս  


Վերնագիրի այլ պիտակները