ՆԱՏՕ-ն 1․2 մլրդ եվրո արժողությամբ նոր շտաբ-գարսենյակ է տեղափոխվում

10:15   19 Մարտ 2018    708

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «DW»-ին, Երկուշաբթի, մարտի 19-ին, Հյուսիսատլանտյան դաշինքը կսկսի աշխատակիցներին նոր շտաբ- գրասենյակ տեղափոխել, որը նախորդի մերձակայքում է:

Նախատեսվում է, որ շուրջ 4000 աշխատակիցների և դիվանագետների տեղափոխումը մոտ 3 ամիս կտևի։ Նոր շտաբ-գրասենյակի արժեքը Բրուսելում շուրջ 1․2 մլրդ եվրո են գնահատում։

Կազմակերպության տեղափոխումը պետք է սկսվեր դեռ 2017-ին, սակայն ցանցային ենթակառուցվածքի հետ կապված խնդիրների պատճառով այն հետաձգվեց։

Նշվում է, որ անցյալ տարվա մայիսին նոր շենքում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում միջոցառումներ արդեն տեղի են ունեցել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները