Թրամփի դստերն ու փեսային տեղափոխող ուղղաթիը օդանավակայան է վերադարձել

10:40   19 Մարտ 2018    466

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «CNN»-ին, Ուղղաթիռը, որում գտնվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն ու փեսան, արտահերթ վերադարձել է Վաշինգթոնի օդանավակայան, երբ թռիչքի ժամանակ խափանվել է շարժիչներից մեկը:

Պատահարը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն հայտնի է դարձել միայն հիմա: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Իվանկա Թրամփը եւ նրա ամուսին Ջարեդ Քուշները, որոնք ԱՄՆ նախագահի խորհրդականներն են, ուղղաթիռով Վաշինգթոնից Նյու Յորք էին ուղեւորվում, սակայն թռիչքը սկսելուց հետո շարժիչներից մեկը շարքից դուրս է եկել: Օդաչուն որոշել է շտապ վերադառնալ Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայան:

CNN-ի տեղեկություններով՝ վայրէջքը հաջող է կատարվել, տուժածներ չկան: Շարժիչի խափանման պատճառները հայտնի չեն: Զույգի պաշտոնական ներկայացուցիչը պատահարը ոչ մի կերպ չի մեկնաբանել:

Չի հաղորդվում, թե կոնկրետ ում ուղղաթիռով էին Իվանկան ու Ջարեդը Նյու Յորք թռչում եւ ինչ նպատակով: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ արդյունքում զույգը որոշել է մեգապոլիս հասնել կոմերցիոն ավիաչվերթով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները