Ադրբեջանն ու Իրանը քննարկում են նավթահանքերի համատեղ մշակման հարցը

11:16   19 Մարտ 2018    762

Ադրբեջանն ու Իրանը քննարկել են Կասպից ծովում մի շարք նավթահանքերի մշակման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը:

Այդ մասին «Թրենդ» գործակալությանը հայտնել է Իրանի նավթի հարցերով փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանինիան:

«Եթե այդ նախագիծն արդյունքներ տա, դա կլինի շրջադարձային կետ Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցության հարցում: Այն կարող է մեծ շահ բերել երկու կողմերին»,- նշել է փոխնախարարը:

Նա հավելել է, որ երկու կողմերը բովանդակալից և կառուցողական բանակցություններ են անցկացրել բարեկամական մթնոլորտում:

«Մենք համաձայնեցրել ենք համաձայնագրերի հիմնական դրույթները, որոնք պետք է ստորագրվեն Բաքվում»,- ասել է Զամանինիան:

Հիշեցնենք, որ մարտի վերջին սպասվում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Բաքու, որի շրջանակում նախատեսված է 8 համաձայնագրի ստորագրում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները