Իլհամ Ալիևը և առաջին տիկինը մասնակցում են Նովրուզի տոնակատարություններին

11:25   19 Մարտ 2018    760

Մարտի 19-ին Բաքվում սկսվել են Նովրուզի տոնակատարությունները:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, տոնակատարություններին մասնակցում են նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան:

Երկրի ղեկավարը և առաջին տիկինը այցելել են Կույսի աշտարակի մերձակա հրապարակ:

Գարնան խորհրդանիշը հանդիսացող Բահար գըզըն նախագահին է ներկայացրել սեմենին:

Դեդե Գորգուդը օրհնություն է տվել ադրբեջանական ժողովրդին և մաղթել է, որ Նովրուզի տոնը առատություն և բարեկեցություն բերի բոլոր ընտանիքներին:

Հետո նախագահը վառել է տոնական խարույկը: Իլհամ Ալիևը ներկաների առջև հանդես է եկել ելույթով: Տոնակատարությունները շարունակվել են Ծովափնյա զբոսայգում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև   Մեհրիբան-Ալիևա  


Վերնագիրի այլ պիտակները