Ակցիա Երեւանի քաղաքապետարանի դիմաց. VIDEO

11:30   19 Մարտ 2018    735

Երեւանի քաղաքապետարանի դիմաց այսօր՝ մարտի 19-ին առավոտյան, ընթանում է լրագրողների բողոքի ակցիան՝ «Դռները բացեք, մամուլն է գալիս» կարգախոսով: Նրանց հագին հենց այդ կարգավոսով շապիկներ են:

Նշենք, որ փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ՀՀԿ-ականները հարձակվել եւ բռնության էին ենթարկել «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներին, Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հայտարարել էր, թե այսուհետ լրագրողներն իրավունք չեն ունենա ներկա գտնվել ավագանու նիստերին:

Այս առնչությամբ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ Երեւանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել, քանի որ ավագանին, ի տարբերություն կառավարության, ներկայացուցչական մարմին է:



Hayatsk.info

Հեշթեգներ: Երեւան   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները