Աբեի կառավարության վարկանիշը նվազել է ռեկորդային մակարդակով

11:41   19 Մարտ 2018    360

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կառավարության վարկանիշը նվազել է՝ հասնելով ամենացածր նշագծին՝ 2012 թվականից ի վեր։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է The Asahi Shimbun–ը՝ վկայակոչելով հարցման արդյունքները։

Պարբերականի տվյալներով, անցած ամիս վարկանիշը նվազել է 13 տոկոսով եւ կազմել 31 տոկոս։ Սրա հետ մեկտեղ կառավարությունից դժգոհությունն աճել է 11 տոկոսով եւ կազմել 48 տոկոս։

Նշվում է, որ վարկանիշի անկման գլխավոր պատճառը Ճապոնիայի ֆինանսների նախարարության կողմից փաստաթղթերի կեղծման հետ կապված սկանդալն էր, երբ «Մորիտոմո գակուեն» կազմակերպությունը, որը մոտ է Աբեի կնոջը, չափազանց ցածր գնով գնել է պետական հողամաս։ Մարտին Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը խոստովանել է, որ կեղծել է փաստաթղթերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Սինձո-Աբե  


Վերնագիրի այլ պիտակները