Մեծ Բրիտանիայում մեքենան մխրճվել է գիշերային ակումբի մեջ

11:52   19 Մարտ 2018    379

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Independent »-ին, Մեծ Բրիտանիայի Քենթ կոմսությունում մեքենան ներխուժել է գիշերային ակումբի մեջ, մի քանի մարդ վիրավորվել է:

Ոստիկանության տվյալով, միջադեպից անմիջապես առաջ մի տղամարդու խնդրել են վիճաբանությունից հետո հեռանալ հաստատությունից:

ԶԼՄ-ների տվյալով, 13 մարդ վիրավորվել է:

Վարորդը ձերբակալվել է սպանության փորձ կատարելու կասկածանքով:

Նշվում է, որ միջադեպը չի դիտարկվում որպես ահաբեկչական գործողություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները