Apple-ն առաջին անգամ սեփական էկրան է ստեղծել

12:23   19 Մարտ 2018    375

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Bloomberg»-ին, Apple-ն աշխատում է սեփական MicroLED դիսփլեյի դիզայնի և արտադրության ուղղությամբ։

Նշվում է, որ ամերիկյան ընկերությունն արդեն գաղտնի գործարանում փոքր քանակությամբ էկրաններ է թողարկել։ Bloomberg-ը գրում է, որ Apple-ը զգալի ներդրումներ է արել էկրանների արտադրության հարցում։

Apple-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple  


Վերնագիրի այլ պիտակները