CBS News-ին հայտնի է դարձել ամերիկյան հետախուզության և ԿԺԴՀ-ի միջև «գաղտնի կապուղու» մասին

12:36   19 Մարտ 2018    384

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «CBS News»-ին, Միացյալ Նահանգների հետախուզական գերատեսչությունները ոչ պաշտոնական կապ են հաստատել Հյուսիսային Կորեայի հետ, որով հնարավոր է տեղեկատվության փոխանցում:

Ինչպես հայտնել են հեռուստաալիքի զրուցակիցները, այս ուղղությամբ գլխավոր ջանքերը գործադրում է Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ), գերատեսչությունը հանդես է գալիս տեղեկատվության փոխանակման անմիջական ուղու հաստատման օգտին:

Ինչպես նշել է հեռուստաալիքը, ԿՀՎ-ի տնօրեն Մայք Պոմպեոն, որին վերջերս նախագահն առաջադրել է պետքարտուղարի պաշտոնում, հավանություն է տալիս այս տիպի «լուռ դիվանագիտությանը», որը վարում են գաղտնի ուղիներով՝ շրջանցելով ՄԱԿ-ի միջոցով Պետդեպարտամենտի հաստատած դիվանագիտական ուղին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ    


Վերնագիրի այլ պիտակները