Պուտինը հայտարարել է Սկրիպալի թունավորման միջոցների բացակայության մասին

12:45   19 Մարտ 2018    426

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Интерфакс»-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման մասին իմացել է զանգվածային լրատվամիջոցներից և նշել, որ իր երկիրը նման թունավոր միջոցներ չունի:

Նա հավելել Է, որ Մոսկվան, ի տարբերություն աևմտյան գործընկերների, քիմիական զենքի իր պաշարները ոչնչացրել է:

«Առաջին բանը, որ մտքովդ անցնում է, այն է, որ եթե դա մարտական թունավոր նյութ լիներ, մարդիկ կմահանային տեղում», - հայտարարել է նա լրագրողներին իր նախընտրական շտաբում:

Պուտինն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Սերգեյ և Յուլյա Սկրիպալների թունավորման գործի հետաքննությանը և պատրաստ է բոլոր հարցերի համատեղ քննարկմանը: Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Մեծ Բրիտանիայի հետ համատեղ աշխատանքի, «ցանկացած հարցերի քննարկման և ցանկացած դժվարությունների հաղթահարման»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները