Գտնվել է Սթիվեն Հոքինգի վերջին գիտական հոդվածը

12:52   19 Մարտ 2018    358

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Gazeta»-ին, Տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, որը մահացել է անցյալ չորեքշաբթի, մահվանից կարճ ժամանակ առաջ համացանցում հրապարակել է իր վերջին աշխատանքը՝ նվիրված զուգահեռ տիեզերքների հնարավոր գոյությանը:

Հոդվածը տեղադրված է էլեկտրոնային նախահրապարակումների արխիվում, իսկ հոդվածում վերջին ուղղումները կատարվել են մարտի 4-ին՝ գիտնականի մահվանից 10 օր առաջ:

A Smooth Exit from Eternal Inflation վերնագրված հոդվածը գրվել է Լյովենի կաթոլիկ համալսարանից Թոմաս Հերթոգի համահեղինակությամբ, եւ Sunday Times-ի տեղեկություններով՝ կհրապարակվի «առաջատար ամսագրերից» մեկում գրախոսվելուց հետո:

Աշխատանքը ներկայացնում է տեսական հիմք եւ մաթեմատիկական սարք, որն ապագայում կարող է օգտագործվել բազմաթիվ տիեզերքների վարկածի փորձարարական ապացուցման համար: Սա կարող է կատարվել նոր տիեզերական առաքելություն ուղակելու ճանապարհով, որը պետք է փնտրի տիեզերքում միկրոալիքային ճառագայթման որոշակի հատկանիշներ:

Հերթոգի խոսքով՝ ինքն անձամբ է հանդիպել Հոքինգի հետ հոդվածի վերջին տարբերակը քննարկելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սթիվեն-Հոքինգ  


Վերնագիրի այլ պիտակները