Արքայազն Չարլզն արհամարհանքով է վերաբերվում Քեյթ Միդլթոնի ընտանիքին

13:31   19 Մարտ 2018    409

Hayatsk.info-ն հայտնում է, որ եթե հավատանք պտտվող լուրերին, արքայական ընտանիքում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։

Թոմ Բաուերն իր «Անկոտրում արքայազնը․ արքայազն Չարլզի ուժը, կիրքն ու անհնազանդությունը» գրքում պնդում է, որ Ուելսի արքայազնը սպառնալիք էր համարում արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հանրաճանաչ դառնալը։

Բաուերի խոսքով՝ արքայազն Չարլզը խանդում է իր թոռներին՝ արքայազն Ջորջին և արքայադուստր Շարլոտային Քեյթ Միդլթոնի ծնողների նկատմամբ, որոնց հետ նրանք ավելի շատ ժամանակ են անցկացնում։ Նրան վրդովեցրել է նաև փաստը, որ որդին՝ արքայազն Ուիլյամն ու նրա կինը որոշել են ապրել իր տնից մի քանի մղոն հեռավորությամբ։

Արքայազն Չարլզը նույնիսկ արհամարհել է Քեյթ Միդլթոնի մորը՝ Քերոլին, ով որոշ բարձրաշխարհիկ միջոցառումների ժամանակ այդ պատճառով անտեսվել է այլ պալատականների կողմից։ Արքայազն Ուիլյամի խնդրանքով վեճին ստիպված է եղել միջամտել Եղիսաբեթ II թագուհին։

Բաուերը գրում է, որ արքայազն Չարլզի և նրա որդիների հարաբերությունները լարված են նրանց հանգուցյալ մորից՝ արքայադուստր Դիանայից ամուսնալուծվելու և Քորնոուլի դքսուհի Քամիլայի հետ ամուսնանալու պատճառով։

Սակայն այս լուրերը հաստատված չեն։ Բացի այդ, տարիներ շարունակ Քեյթ Միդլթոնը և արքայազն Չարլզը միմյանց նկատմամբ բարեկամական հարաբերություններ են ցուցաբերել, իսկ հակառակի մասին խոսելու առիթ նրանք չեն տվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները