Հս. Կուրիլներում Էբեկո հրաբուխն արտանետել է մինչեւ 2 կմ բարձրությամբ մոխրի սյուն

13:43   19 Մարտ 2018    378

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ինտեֆաքս»-ին, Պարամուշիր կղզում (Հյուսիսային Կուրիլներ, Սախալինի մարզ) գտնվող Էբեկո հրաբուխը երկուշաբթի արտանետել է ծովի մակարդակից մինչեւ 2 կմ բարձրությամբ մոխրի սյուն, հայտնում է ՌԳԱ Հեռավորարեւելյան բաժանմունքի Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտի Կամչատկայի հրաբխային արտանետումների արձագանքման խումբը (KVERT):

KVERT-ից նշում են, որ հրաբխի ընթացիկ գործունեությունը կարող է ազդել ցածր թռչող օդանավերի եւ Սեւերո-Կուրիլսկի օդանավակայանի վրա:

Ավելի վաղ ինստիտուտի առաջատար ինժեներ Լեոնիդ Կոտենկոն հայտնել էր, որ եղանակային լավ պայմաններում Էբեկո հրաբխում ամեն օր հնարավոր է գրանցել մոխրի 4-ից մինչեւ 10 արտանետում: Քամին պարբերաբար մոխիրը բերում է Սեւերո-Կուրիլսկ քաղաք, այդ պարագայում մարդիկ դիմակներ են հագնում կամ փողոց դուրս չեն գալիս:

Գիտնականները հայտնել են, որ Էբեկոյի ներկայիս արտանետումը այս հրաբխի համար սովորական իրադարձություն է, որն ակտիվանում է 25-30 տարին մեկ անգամ, իսկ հրաբխի արտանետումները կարող են մի քանի տարի շարունակվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները