Էկվադորում 2 ավտոբուսների բախման հետեւանքով 11 մարդ է զոհվել

14:13   19 Մարտ 2018    401

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «El Universo»-ին, Էկվադորում 2 ավտոբուսների ճանապարհային պատահարի հետեւանքով զոհվել է առնվազն 11 մարդ, 54-ը մարմնական վնասվածքներ է ստացել:

Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել Գուայաս նահանգում: Վթարի հետեւանքով Խուխան-Տրես Պոստես մայրուղում երթեւեկությունը մի քանի ժամ դադարեցվել է:

«Պաշտոնական տեղեկություններով՝ կա 54 վիրավոր եւ 11 զոհված, ներառյալ երեխա: Մենք գնում ենք Միլագրո հիվանդանոց, որտեղ են գտնվում զոհերը: Սարսափելի ճանապարհային պատահար է»,- հայտարարել է նահանգապետ Խոսե Ֆրանսիսկո Չեւալոսը:

Նշվում է, որ վթարի պատճառը, հավանաբար, հարբած մոտոցիկլետիստն է, որի հետ բախումից փորձել է խուսափել ավտոբուսներից մեկի վարորդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էկվադոր  


Վերնագիրի այլ պիտակները