Քենտուկիում գնացքների բախման հետևանքով կան վիրավորներ

14:29   19 Մարտ 2018    496

Երկու գնացք է բախվել ԱՄՆ-ի Քենտուկիի նահանգի Ջորջթաուն քաղաքի շրջանում, ինչի հետեւանքով վիրավորվել է չորս մարդ:

Այդ մասին հայտնել է WKYT հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքային ոստիկանությանը: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով լույս մարտի 19-ի գիշերը (Երեւանի ժամանակով՝ մարտի 19-ի առավոտյան):

Բախման հետեւանքով գնացքներից մեկը դուրս է ընկել ռելսերից: Վտանգավոր նյութի արտահոսքի պատճառով, որը փոխադրում էր շարժակազմերից մեկը, իշխանությունները մերձակա շրջանների բնակիչներին առաջարկել են տարհանվել:

«Պատահարի վայրում կրակի բռնկումները մարված են»,-հայտնել է ոստիկանությունը Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում: Իրավապահներն առայժմ չեն հայտնում, թե ինչ էր տեղափոխում ռելսերից դուրս ընկած գնացքը: Պատահարի պատճառը նույնպես հայտնի չէ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները