Իլհամ Ալիեւ. «Հայաստանը պարտվել է դիվանագիտական ճակատում»

15:10   19 Մարտ 2018    851

«Մենք ակտիվ համագործակցում ենք Եվրամիության եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ, Ադրբեջանը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) ակտիվ անդամ է: Այս հիանալի լանդշաֆտի ֆոնին Հայաստանը լիովին դուրս է տարածաշրջանային համագործակցության բոլոր ձեւերից: Սա բնական է: Քանի որ դա մեր քաղաքականությունն է»:

Բաքվում Նովրուզի տոնի առթիվ համազգային տոնակատարությունների ժամանակ իր ելույթում նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում է Hayatsk.info-ն: Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը:

Այնուամենայնիվ, վերջին մի քանի տարիներին Հայաստանը լիովին մեկուսացված է տարածաշրջանում տարածաշրջանային համագործակցության գործընթացներից:

Նրանք պարտվել են քաղաքական դաշտում, եւ բոլոր առաջատար միջազգային կազմակերպությունները պաշտպանում են Ադրբեջանի դիրքորոշումը:

ՄԱԿ-ը, Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ-ն, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, Եվրախորհրդարանը, ԵԽԽՎ-ն եւ այլ կազմակերպություններ ընդունում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ընդունում են բազմաթիվ բանաձեւեր եւ որոշումներ, որոնք պահանջում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը:

Այսինքն` սա Հայաստանի քաղաքական պարտությունն է: Նրանք պարտվել են դիվանագիտական ճակատում: Լեռնային Ղարաբաղում այսպես կոչված «հանրաքվեն» ճանաչված չէր որեւէ երկրի կողմից, եւ միջազգային կազմակերպությունները դա չճանաչեցին: Սա եւս մեկ անգամ վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, Ադրբեջանի հինավուրց երկիրը եւ Ադրբեջանի անբաժանելի մասն է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիեւ   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները