Դոնալդ Թրամփի փեսային մեղադրում են խարդախության մեջ

15:22   19 Մարտ 2018    233

«The Associated Press»–ը գրում է, որ «Kushner Cos.» ընկերության ղեկավարությունը խարդախություն է արել և փաստաթղթեր է կեղծել, որպեսզի մեծացնի Քուինսում մի քանի անշարժ գույքի օբյեկտների արժեքը։

Երբ Քուինսի երեք բազմաբնակարան տները 2015 թվականին ձեռք է բերել «Kushner Cos.»–ը, դրանք վարձակալողների մեծ մասը պաշտպանված էին վտարվելուց և վարձավճարի բարձրացումից։ Երկու տարի անց, Ջարեդ Քուշների ղեկավարած ընկերությունը, վաճառել է բոլոր երեք տները 60 միլիոն ԱՄՆ դոլարով, ավելացնելով դրանց ձեռք բերման գինը գրեթե 50%-ով։

Միայն հիմա է պարզվել, որ անշարժ գույքն ավելի հրապուրիչ դարձնելու համար, Նյու Յորքի իշխանություններին կեղծված փաստաթղթեր են հանձնվել, որտեղ ասվում էր, նման կերպ պաշտպանված վարձակալների բացակայության մասին, չնայած որ իրականում ընկերությանը պատկանող մի քանի տասնյակ տներում մի քանի հարյուր նման վարձակալ կար։

Որպես արդարացում՝ «Kushner Cos.»-ը հայտարարում է՝ համապատասխան փաստաթղթեր կազմելիս երրորդ անձանց ներգրավվածության մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Դոնալդ-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները