ԱՄՆ ազգային պարտքն առաջին անգամ գերազանցել է 21 տրլն դոլարը. CBS News

15:36   19 Մարտ 2018    287

ԱՄՆ ազգային գանձապետարանի տվյալների համաձայն՝ Դոնալդ Թրամփի նախագահության մեկ տարվա ընթացքում Միացյալ Նահանգների պետական պարտքն ավելացել է՝ առաջին անգամ հատելով 21 տրլն դոլարի շեմը:

CBS News-ը նկատում է, որ 71-ամյա Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո պարտավորվել էր ազգային պարտքը վերացնել 8 տարվա ընթացքում: Այն ժամանակ ԱՄՆ պետպարտքը կազմում էր 19.9 տրլն դոլար:

Աղբյուրը հավելում է, որ վերջերս Թրամփը ստորագրել է Կոնգրեսի ընդունած օրինագիծը, համաձայն որի պետպարտքի սահմանափակումը չեղարկվել է, և արդյունքում կառավարությունը մինչև 2019 թվականի մարտի մեկը կարող է անսահմանափակ քանակությամբ գումար վերցնել բյուջեից:

Դաշնային բյուջեի համար պատասխանատու հանձնաժողովի հաշվարկի համաձայն՝ բյուջեի տարեկան պակասորդը եկող տասնամյակում կարող է գերազանցել 2.1 տրլն դոլարը, ինչը նշանակում է, որ ԱՄՆ պետպարտքը կարող է ավելանալ:

Հայտնի է, որ Բարաք Օբամայի օրոք պետպարտքը 10.6 տրլն-ից հասել էր 19.9 տրլն դոլարի՝ առաջացնելով հանրապետականների զայրույթը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները