Լոնդոնը ստիպված կլինի կամ ապացույցներ ներկայացնել, կամ ներողություն խնդրել. Պեսկով

16:14   19 Մարտ 2018    263

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում հակված չեն խոսել ընդհանուր Արևմուտքի հետ հարաբերությունների սրման մասին, քանի որ խոսքը Մեծ Բրիտանիայի կողմից անհիմն զրպարտության մասին է:

Նրա խոսքով՝ վաղ թե ուշ Լոնդոնը ստիպված կլինի ներկայացնել ապացույցներ, կամ ներողություն խնդրել:

«Ես չէի օգտագործի «Արևմուտքի հետ հարաբերությունների սրացում» արտահայտությունը: Տվյալ դեպքում խոսքը Մեծ Բրիտանիայի, այդ երկրի ղեկավարության կողմից Ռուսաստանի նկատմամբ դժվարբացատրելի, անհասկանալի շարժառիթով և անհիմն զրպարտության մասին է: Մեզ հասկանալի է, այսպես ասենք, նաև Եվրատլանտյան համերաշխությունը, բայց մեկ անգամ ևս կրկնում եմ՝ վաղ թե ուշ այդ անհիմն մեղադրանքների համար անհրաժեշտ կլինի պատասխան տալ:

Նրանք դա պետք է կամ ինչ-որ կերպ ապացուցեն, կամ ներողություն խնդրեն»,- ասել է Պեսկովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները