Պուտինը խոսել է նախագահական նոր ժամկետում իր նպատակների մասին

16:27   19 Մարտ 2018    180

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է նախագահական նոր ժամկետում իր նպատակների մասին:

Նա նշել է, որ հիմնական խնդիրը կլինի ՌԴ տնտեսության աճի տեմպերի ապահովումը, դրան ինովացիոն բնույթ հաղորդելը:

«Դա զարգացումն է առողջապահության, կրթության, արդյունաբերական արտադրության, ենթակառուցվածքների ոլորտներում և այլ ուղղություններում, որպեսզի կարողանանք առաջ շարժվել և բարձրացնել մեր քաղաքացիների կենսամակարդակը»,- ասել է Պուտինը:

Նա նաև հավելել է, որ կլուծվեն հարցեր, որոնք կապված են երկրի պաշտպանունակության ապահովման հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները