Բրիտանուհին աշխարհի լավագույն ուսուցիչ է ճանաչվել

16:51   19 Մարտ 2018    237

Բրիտանուհի Անդրեա Զաֆիրակուն ուսուցչական «Օսկարի» է արժանացել։

Նա ճանաչվել է տարվա լավագույն ուսուցիչ՝ ուսուցիչների «Գլոբալ Թիչեր Պրայզ» Համաշխարհային մրցույթի շրջանակներում։ Զաֆիրակուի մրցանակը միլիոն ԱՄՆ դոլար է կազմել։

Որպեսզի հաջողությամբ դասավանդի դպրոցում, որտեղ գաղթականների երեխաներ են սովորում, կինը 35 լեզու է սովորել։ Նա անձամբ է ծանոթանում աշակերտների ընտանիքների հետ և դասերից հետո նրանց հետ ժամանակ է անցկացնում։

«Ես շատ էի զարմացել։ Արդեն կապել էի ճամպրուկներս, որպեսզի տուն վերադառնայի։ Դրա համար շատ շնորհակալ եմ»,– ասել է ուսուցչուհին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները