Չինաստանում նախագահը ցմահ կպաշտոնավարի

17:06   19 Մարտ 2018    241

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի ցմահ պաշտոնավարման վերջին ձևական խոչընդոտը հանվել է: Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, Չինաստանի խորհրդարանը համաձայնել է նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանափակող դրույթները հանել Սահմանադրությունից:

Այս փոփոխությանը կողմ են եղել Ժողովրդական ներկայացուցիչների համաչինաստանյան ժողովի գրեթե 3000 անդամները, դեմ են եղել երկուսը, երեքը ձեռնպահ են մնացել: Չինաստանի սահմանադրությամբ 1990 թ.-ից միևնույն նախագահն իրավունք ունի ընտրվել միայն երկու անգամ՝ հնգամյա ժամկետով: Այս սահմանափակումը նպատակ ուներ խուսափել ցմահ պաշտոնավարումից և անձի պաշտամունքից:

Սիի պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտվում է 2023 թ.: Հակառակ ավանդույթներին՝ Սին կուսակցության հոկտեմբերյան համագումարին իր իրավահաջորդի անունը չնշեց, ինչից շատերը ենթադրեցին, որ նա ցանկանում է իշխանության ղեկին մնալ ցմահ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները