ԵԱՀԿ-ն հայտարարել է ընտրություններում հիմնական ազատությունների սահմանափակման մասին

17:25   19 Մարտ 2018    488

Ռուսաստանի նախագահի ընտրություններն անցել են կազմակերպված ու կանոնակարգված, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատել է բաց ու արդյունավետ:

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության հատուկ կարճաժամկետ առաքելության համակարգող Միխայել Գեորգ Լինկը։

Ընդ որում՝ Լինկը նշել է, որ «պահպանվել են հիմնական ազատությունների՝ խոսքի ազատության եւ կամաարտահայտման սահմանափակումները: «Գործող նախագահն ամենաշատ եթերային ժամանակն է ստացել»,-հավելել է նա մարտի 19-ին կայացած մամուլի ասուլիսում:

«Նկատվել է շարունակվող ճնշումը, սակայն ԿԸՀ-ն ընտրությունները ղեկավարում էր բաց ու արդյունավետ»,-հայտարարել է Լինկը: «Ընդհանուր առմամբ նախագահական ընտրությունների ընթացքում բողոքների մշակման գործընթացը բավականաչափ թափանցիկ չէր»,-ասված է ՌԴ-ում ընտրությունների դիտարկման ԵԱՀԿ-ի միջազգային առաքելության զեկույցում, որը հրապարակվել է մարտի 19-ին: «Մեծ քանակությամբ դիմումներից ԿԸՀ-ն որպես գանգատներ է դասակարգել 420-ը, բայց քննել եւ հրապարակել է միայն երկուսը»,-նշել են զեկույցի հեղինակները:

«Հեռուստատեսությունը եւ հատկապես պետության կողմից հիմնված, նրա սեփականություն հանդիսացող կամ նրա կողմից աջակցվող հեռուստառադիոընկերությունները մնում են քաղաքական տեղեկատվության հիմնական աղբյուրը: Սահմանափակիչ օրենսդրական միջոցները եւ նորմատիվային-իրավական բազան խախտում են ԶԼՄ-ների ազատությունը եւ ինքնագրաքննություն հրահրում»,-ասված է փաստաթղթում: Բացի այդ, գրանցված թեկնածուները, Լինկի խոսքով, «վստահություն էին հայտնում, որ հաղթելու է գործող նախագահը, քանի որ ընտրություններում բացակայում է մրցակցությունը»:

ԿԸՀ-ն արդեն մշակել է արձանագրությունների 99,83 տոկոսը: Դրանց արդյունքներով՝ Վլադիմիր Պուտինը հաղթում է ընտրություններում՝ հավաքելով ռեկորդային 76,6 տոկոս: Պավել Գրուդինինն ստանում է 11,9 տոկոս, Վլադիմիր Ժիրինովսկին՝ 5,66 տոկոս, Քսենյա Սոբչակը՝ 1,67 տոկոս:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵԱՀԿ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները