Թբիլիսիից Բաթում հնարավոր կլինի հասնել Էլեկտրամոբիլով

17:30   19 Մարտ 2018    296

2018 թվականին Թբիլիսիից սեւծովյան Բաթում քաղաք հնարավոր կլինի առանց որեւԷ խնդրի հասնել Էլեկտրամոբիլով:

Այդ մասին հայտարարել Է E-Space ընկերության տնօրեն Սուլխան Գվալիան TV Pirveli հեռուստաընկերության եթերում:

E-Space-ն առաջին ընկերությունն Է Վրաստանում, որն զբաղվում Է երկրում Էլեկտրամոբիլների տարածմամբ եւ լցակայանների համապատասխան ցանցի զարգացմամբ: Թբիլիսիից Բաթում հեռավորությունը ավելի քան 370 կիլոմետր Է: «Թբիլիսի-Բաթում ավտոճանապարհին այս տարի չորս լցակայան կտեղակայվի Էլեկտրամոբիլների համար»,-ասել Է Գվալիան, ընդգծելով, որ դա բավարար կլինի Էլեկտրամոբիլով սեւծովյան առողջարան հասնելու համար: Մինչեւ 2018 թվականի վերջը Էլեկտրամոբիլը կարելի կլինի լիցքավորել անվճար, նշել Է Գվալիան:

«Այնուհետեւ մենք կտեսնենք Էլեկտրամոբիլների թվաքանակի աճի դինամիկան եւ որոշում կընդունենք»,-հավելել Է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները