Նոր վիրուս է «հարձակվել» Android սմարթֆոնների վրա. գաղտնալսում են բանկ կատարված զանգերը

19:12   19 Մարտ 2018    255

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « life.ru»-ին, Փորձագետները խորհուրդ են տալիս զերծ մնալ անհայտ աղբյուրների կողմից ստեղծված ծրագրերը ներբեռնելուց և ծրագիրը հաճախակի թարմացնելուց:

Fakebank նոր վիրուսը‚ որը հարձակվել է անդրոիդ օպերացիոն համակարգի վրա‚ ստացել է հնարավորություն խոչընդոտել օգտատերերի կողմից բանկ կատարվող զանգերը: Տեղեկությունը հայտնում են Symantec-ի գիտնականները:

Վիրուսային ծրագիրը կարող է խոչընդոտել ինչպես ելքային‚ այնպես էլ մուտքային զանգերը: Այն պահին‚ երբ վիրուս պարունակող ծրագրի օգտատերրը զանգահարում է բանկ‚ ծրագիրն այդ զանգը փոխանցում է հատուկ ծրագրավողրող-խաբեբաների‚ ովքեր կարող են խոսակցության ընթացքում ստացված տեղեկատվությունն օգտագործել և գողանալ գումարներ:

Փորձագետները խորհուրդ են տալիս ծրագրեր բեռնելուց առաջ ավելի ուշադիր լինել և չօգտվել անհայտ աղբյուրների և անհայտ ծագման ծրագրային առաջարկներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Android  


Վերնագիրի այլ պիտակները