Ֆլորիդայում կրկեսային ակրոբատն ընկել է ելույթի ժամանակ և մահացել

17:41   19 Մարտ 2018    423

Կանադական Cirque du Soleil կրկեսի ակրոբատը ընկել է Ֆլորիդայի Տամպա քաղաքում կրկեսային ելույթի ժամանակ և մահացել:

Ինչպես հայտնում է Time-ը, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան: Կրկեսում բազմամյա փորձ ունեցող ակրոբատ Յան Առնոն ընկել է անվտանգության գոտիներով ամրացված լինելու պարագայում:

«Կրկեսի բոլոր մասնակիցները ցնցված են տեղի ունեցած ողբերգությունից: Յանը մեզ հետ է եղել ավելի քան 15 տարի և բոլորի կողմից սիրված է եղել, ով նրան ճանաչել է», - ասել է կրկեսի տնօրեն Դանիել Լամարեն:

Հաղորդվում է, որ Առնոն ընկել է մեծ բարձրությունից՝ կորցնելով անվտանգության գոտին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆլորիդա  


Վերնագիրի այլ պիտակները