Թրամփը պարտավորեցրել է Սպիտակ տան աշխատակիցներին պայմանագրեր ստորագրել

17:55   19 Մարտ 2018    399

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախագահության սկզբում պարտավորեցրել է Սպիտակ տան բարձրաստիճան աշխատակիցներին ստորագրել չհրապարակման մասին պայմանագրեր՝ կարևոր տեղեկատվության արտահոսք թույլ չտալու համար, այդ թվում նաև՝ պաշտոնից այս կամ այն մարդու հեռացումից հետո: Այդ մասին գրում է The Washignton Postթերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Աղբյուրներից մեկի տվյալներով՝ պայմանագրերը նման են այն պայմանագրերին, որոնք ստորագրվել են նախընտրական քարոզարշավի և իշխանության փոխանցման ժամանակ:

Պայմանագրի առանձնահատկությունը սովորական պարտավորություններից, որոնք ստանձնում են գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունեցող բոլոր աշխատակիցները, այն է, որ նրանց գործողությունները չեն սահմանափակվում աշխատակազմում այս կամ այն մարդու աշխատանքով և անգամ՝ Թրամփի նախագահական ժամկետներով:

Փաստաթղթի նախնական տարբերակում պայմանագրի պայմանները չկատարելու համար նախատեսվում էր 10 միլիոն դոլարի տուգանք, որն աշխատակիցը պետք է վճարեր պետական գանձարան: Լրատվամիջոցի աղբյուրը, սակայն, նշել է, որ ծանոթ չէ փաստաթղթի վերջնական տարբերակին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները