Բրիտանիայի արտգործնախարարը մեղադրել է ՌԴ-ին ճշմարտությունը ստով քողարկելու մեջ

20:06   19 Մարտ 2018    351

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՌԱ"-ին, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը մեղադրել է Ռուսաստանին ճշմարտությունը ստով քողարկելու մեջ՝ կապված Սոլսբերիում նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ:

Բրյուսելում գործընկերների հետ հանդիպման ժամանակ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ միջադեպին իր մասնակցության շուրջ Մոսկվայի հերքումներն ավելի ու ավելի աբսուրդ են դառնում։

«Սկզբում նրանք (Ռուսաստանը) հայտարարում էին, որ երբեք «Նովիչոկ» չեն պատրաստել, ապա հայտարարեցին, որ պատրաստել են, բայց բոլոր պաշարները ոչնչացրել...Կարծում եմ ակնհայտ է, որ սա դասական ռուսական, ճշմարտության քողարկման ռազմավարություն է»,–նշել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները