ՌԴ նախագահական ընտրությունները արդյունավետ են անցկացվել. ԵԱՀԿ

20:15   19 Մարտ 2018    312

Մարտի 18-ի Ռուսաստանի նախագահական ընտրություններն արդյունավետ էին կազմակերպված, սակայն ազատությունների մի շարք սահմանափակումներ կրճատել էին մրցակցության հնարավորությունները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նշված է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության հայտարարության մեջ, որը ընթերցել է ԵԱՀԿ հատուկ համակարգող Միխաել Գեորգ Լինքը։

«Մարտի 18-ի ՌԴ նախագահական ընտրություններն անցել են չափազանց վերահսկվող իրավական եւ քաղաքական միջավայրում եւ ուղեկցվել են քննադատության կանոնավոր ճնշմամբ։ Միաժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անցկացրել է արդյունավետ եւ բաց ընտրություններ, հատկապես տեխնիկական կողմն արժանի է դրական գնահատականի»,–ասել է նա։

Միեւնույն ժամանակ, ըստ նրա, «հիմնարար ազատությունների՝ հավաքների, մտքի ազատության սահմանափակումները բերել են մրցակցության անբավարար մակարդակի»:

Դիտորդական առաքելության բյուրոյի ղեկավար Յան Պետերսենը հայտարարել է, որ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը պատրաստ կլինի մոտ 2 ամսից։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԵԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները