Պուտինն իր մրցակիցներին միավորվելու կոչ է արել

20:34   19 Մարտ 2018    400

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ անցած նախագահական ընտրություններում իր քաղաքական մրցակիցները պետք է միավորվեն, որպեսզի համատեղ ջանքներ ներդնեն կառուցողական աշխատելու համար:

«Իհարկե, նախընտրական արշավը միշտ յուրահատուկ ժամանակահատված է, այն մշտապես կապված է հատուկ զգացումների հետ, հաճախ դրանք չափից ավելի ուժգին են, բայց այդպես է գործնականում ամեն տեղ, մենք այստեղ բացառություն չենք: Գլխավորը, որ մենք ջանքերը միավորելու հնարավորություն ունենանք՝ ապագայում հանուն երկրի բարօրության կառուցողական աշխատելու համար»,- ասել է Պուտինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   նախագահ   Վլադիմիր-Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները