ԱՄՆ-ն, Հրվ. Կորեան եւ Ճապոնիան քննարկել են Կիմ Չեն Ընի հետ առաջիկա հանդիպումները

20:55   19 Մարտ 2018    346

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականները հանդիպման ժամանակ քննարկել են Հյուսիսային Կորեայի եւ «Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման» խնդիրները:

Հարավային Կորեայի ազգային անվտանգության վարչության պետ Յույ յոնը հանդիպել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմաստերի եւ Ճապոնիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Շոտարո Յաչիի հետ` Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեյնի միջեւ բարձր մակարդակի հանդիպումները քննարկելու համար:

Նրանք նաեւ քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի միջեւ հնարավոր հանդիպումը:

Կողմերը անդրադարձել են նաեւ «Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացման» հեռանկարներին եւ համաձայնել, որ «կարեւոր է չկրկնել անցյալի սխալները» եւ սերտորեն համագործակցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Հրվ.Կորեա   Ճապոնիա   Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները