Հոնկոնգի ամենահարուստ կինը կորցրել է կարողության կեսը

21:07   19 Մարտ 2018    392

Հոնկոնգի ամենահարուստ կինը հանդիսացող Պոլյանա Չուն կորցրել է իր տիտղոսը, երբ իր ընկերությունն այս տարի վատագույն արդյունքն է ցույց տվել Ասիայում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Bloomberg»-ին, Չուն, որի կարողությունը հունվարին գնահատվում էր12 մլրդ դոլար, կորցրել է հարստության կեսը, քանի որ իրեն պատկանող Kingston Financial Group ընկերության բաժնետոմսերը կտրուկ արժեզրկվել են:

Նշվում է, որ ընկերության բաժնետոմսերը, որի կազմում ընդգրկված են Մակաոյի խաղատները, արժեզրկվել են 50 տոկոսով, երբ հոնկոնգյան անվտանգության վերահսկողություն իրականացնող մարմինը հունվարին ներդրողներին զգուշացրել է, որ ընկերության բաժնետոմսերի մեծ մասը (90%) կենտրոնացած է քիչ թվով բաժնետերերի ձեռքում:

Բաժնետոմսերի արժեզրկումից հետո Չուի կարողությունը գնահատվում է 5.36 մլրդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները